Angels of Shushi
Շուշիի հրեշտակները
Սիրելի հաճախորդ,
Բարի գալուստ մեր հատուկ հավաքածուներից մեկի էջը :)
Հրեշտակները, որոնք այս հավաքածուի հիմնական խորհրդանիշն են, մեկ դարից ավել շրջապատել են Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, պատմական ամեն արհավիրքից հետո նորից կառուցվել են։
Մի քիչ պատմենք եկեղեցու ու շրջապատող հրեշտակների մասին :)
Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին կառուցվել է 1868-1887 թվականների, սակայն զանգակատունը կառուցվել է եկեղեցուց ավելի վաղ, և տաճարի տեղում եղել է 18-րդ դարի մի այլ եկեղեցի։
Շուշիի ջարդերից հետո՝ 1920 թվականին, եկեղեցին փակվեց։ Քաղաքում բնակվող ադրբեջանցիների կողմից այն սկսեց օգտագործվել որպես պահեստ, իսկ հետագայում՝ որպես ավտոտնակ, անասնագոմ։ Այդ ժամանակահատվածում քանդվեցին եկեղեցու մուտքի մոտ դրված հրեշտակների արձանները, ավերվեց գմբեթը։Արցախյան պատերազմի ընթացքում եկեղեցին հակամարտող կողմերի համար կարևոր նշանակություն ուներ։ Հայկական կողմի համար այն խորհրդանիշ էր, իսկ ադրբեջանական զինված ուժերի համար՝ հրթիռների պահեստ։
Ասում են, որ երբ Շուշին ազատագրվել է ու հայ ազատամարտիկները մտել են քաղաք և տեսել են, որ կիսավեր Ղազանչեցոց եկեղեցու արձանե հրեշտակները կոտրված են, իրենց երեխաներին են բերել եկեղեցու բակ` հրեշտակների փոխարեն: Հակոբ Բերբերյանի հեղինակած լուսանկարի ձախ հատվածում Շուշին ազատագրած հայրը ուրախությունից վեր է բարձրացրել իր փոքրիկին և ձեռքում բռնած թաշկինակը կարծես դարձել է հրեշտակի թևերը: Իսկ ահա, արցախցի հայտնի քանդակագործ Արմեն Հակոբյանի քանդակը հետագայում տեղադրվել է հենց Ղազանչեցոցի զանգակատան վերևի հատվածում:
Բոլոր հրեշտակների ձեռքերում շեփոր է, որը խորհրդանշում է Ավետարանի վերջին հարությունը: Երբ դատաստանի օրը հրեշտակը փողը փչի, բոլոր մահացածները հարություն կառնեն։ Շեփորով հրեշտակները դրված են Զանգակատան վրա, քանի որ այն աշխարհի փողն է, որը մարդկանց միշտ կանչում է եկեղեցի: Իսկ մյուս ձեռքում տարբեր խորհրդանիշներ են՝ աղավնի, դափնու տերև, և այլն։
Արմեն Հակոբյանը 1988 թվականին մասնակցել է Իջևանի քանդակագործական սիմպոզիումին, կերտել «Արցախ» քանդակը, որն արժանացել է հատուկ մրցանակի։ Նրա քանդակներից են՝ «Ղարաբաղյան տրանսպորտը», «Երաժիշտները», «Պըլը Պուղին և Մելիք Շահնազարը», «Հայուհին», «Երեք դիմակը» և այլն: Հակոբյանը զոհվել է 1990 թվականի հունվարի 2-ին, երբ բանակցելով, փորձել է ռուս-ադրբեջանական զինված սադրանքից պաշտպանել Ստեփանակերտի փողոցները ելած խաղաղ բնակչությանը:
2020 թվականին էլ, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ մի քանի անգամ հրթիռակոծվել է եկեղեցին։ Իսկ այժմ գտնվում է թշնամու վերահսկողության տակ։